Ի պատասխան այն բոլոր հոդվածների և գրառումների, որ արվում են իբրև ի պաշտպանություն Կարպիս Փաշոյանի, ուղղակի կոչ եմ անում հենց իրեն` Կարպիսին, էժանագին շոուներով առաջնորդվելու փոխարեն, դպրոցի, ուսուցիչների դեմքին ցեխ շպրտելու փոխարեն թող փոքր ինչ ազնվություն, անկեղծություն ցուցաբերի և իր դպրոցից գնալու իրական պատճառները նշի: Չէ որ իր իսկ կողմից նշած ,, անպատասխանատու,, վերաբերմունքի, ,,պարբերաբար ,, ուշացումների ( իսկ պարբերաբարն ամեն օր է իրականում) վկան են նաև իր աշակերտները: Դպրոցի մանկավարժական կոլեկտիվը ամեն ինչ արել է օգնելու նրան` հասկանալով , որ ուսանող է, որ երիտասարդ է, որ ակտիվ քաղաքացի է, որ...որ... սակայն ի պատասխան դրա այսօր դպրոցն ախոռի հետ համեմատվեց, իսլ մանկավարժներն ու աշակերտները? Փաշոյա՛ն, ազնիվ եղիր գոնե ինքդ քեզ հետ... ափսոսում եմ, որ այս ամենի ականատեսն են նաև աշակերտները... Այս ամենից հետ ինձ ցավով մնում է միայն ավելացնել` ,, Եվ դու Բրուտոս?...,,:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/susanna.hambaryan.79
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



