

Տարիներ առաջ, երբ ինտերնետը այնքան էլ տարածված չէր, հաղորդակցությունը ինտերնետում բավականին բարձր մակարդակի վրա էր: Երբեմն հոդվածի մեկնաբանությունները իրենց վերլուծական մակարդակով չէին զիջում բուն հոդվածին: Այժմ, հոդվածների տակ հիմնականում կարելի է գտնել ընդհանրապես թեմային չվերաբերվող հայհոյանք, ոչ ադեկվատ կոչեր: Արդեն զարմանալի չէ, երբ գրիպի կանխարգելմանը վերաբերվող հոդվածի մեկնաբանություններում առկա են սպանությունների կոչեր և ամենավերջին քֆուրները:
Սկսում եմ կասկածել, որ որոշ կոմենտներ գրողներ միևնույն մշակույթի կրողներն են Նարեկացու, Խորենացու,Տերյանի, Լեոյի և Ռաֆֆու հետ: Միգուցե սրանք ՈՒՐԻՇ հայեր են, միգուցե...
Հատուկ ուզում եմ անդրադառնալ ինտերնետում հայհոյանքներ գրողներին... Պարոնայք, Ձեր գրածները կարդում են երեխաներ, կանայք և աղջիկներ, միգուցե նաև ձեր քույրը և մայրիկը` ՁԵՐ ՄԱՅՐԻԿԸ...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahe.galstyan.9/posts/10208355109854026?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել