Գիտե՞ք ինձ դուր ա գալիս, որ էսպես անուն առ անուն ու կոնկրետ փաստերով խայտառակում են կեղծարարներին:
Բայց ամեն անգամ սրտիցս արյուն է գնում, որ տեսնում եմ հիմնականում մանկավարժներն են կեղծեումների նախաձեռնողները:Նայում ես՝ ինքնավստահ,գռեհիկ կերպարներ են մեծ մասը: Որտեղից էսքան բուծվեցի՞ն:
Այ որ էն ոչ-ի կողմնակից տղամարդ ուսուցչին աշխատանքից ազատելու հրաման տվողի նկարն ու տվյալներն էլ անխնա տարածվի, շատ լավ կլինի:
Դե հա, էդ էլ կա՝ ոչ մեկ նախարարի գլխով չեր թռնի, ինքնագլուխ բաներ չէր անի....
Էս անգամ շատ ուրախ եմ,որ իրենց հարգող, շիտակ խոսող, ճշտի կողմնակիցները շատ ավելի շատ են ու ավելի համարձակ են քան անցած տարիներին:
Էլի որ թող այո-ն անցնի, միայն նորմալ ընտրություն արվեր:
Ես կտխրեի, բայց կհարգեի ժողովրդի ընտրությունը:
Հիմա համոզվում ե՞ք, որ ամե՛ն մեկիս դիրքորոշումից, ապրելակերպից ու արժանավոր քաղաքացի լինելուց մեծ բան է կախված;
Հիմա գոնե համոզվեցի՞ք, որ էնպես չի, որ ինչ ուզեն կանեն իշխանությունները...
Էնքան ա մեզ հարգենք ու աչքներս չկպնի ամենապատասխանատու պահերին, մենք իրենց թաթը կարող ենք բռնել ու իրենց հախից կարող ենք գալ:
Ասանք:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/anushanahit/posts/940505059353761?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել