Inchuzem.am-ը գրում է.
Դուք երկար ժամանակ է քնում եք մահճակալի տարբեր կողմերում, իրար մեջքով թեքվա՞ծ, մի գուցե ժամանակն է, որ տագնապի մեջ հայտնվեք: Մեր հոդվածում Դուք կգտնեք քնի դիրքի մասին մանրամասներ:
Մարդու դիրքը քնած ժամանակ շատ բան կարող է պատմել իր բնավորության գծերի մասին: Օրինակ, եթե Դուք մեջքի վրա եք քնում, դա վստահություն և ուժ է նշանակում, եթե փորի վրա եք քնում՝ բաց, շբվող և ուրախ մարդ եք:
Ավելի հետաքրքիր է հետևել, թե ինչպես են քնում նույն մահճակալի վրա երկու անձնավորություններ: Քնի ժամանակ մեր վարքագծի վրա ազդում է ենթագիտակցությունը: Գիտնականները առանձնացրել են քնի տաս տեսակ.
1. Կիպ շբում
Հետազոտության արդյունքներին համաձայն, նման դիրքը հանդիպում է մոտավորապես 18% զույգերի մոտ: Այն ասում է հարաբերությունների դինամիկ զարգացման մասին: Դիրքը կարող է նաև մի փոքր կոպտության մասին խոսել:
Փաթթի Վուդը մարմնի լեզվի մասնագետ է, նա ավելացնում է «Դա շատ վտանգավոր դիրք է սեքսուալ ենթատեքստով: Այն բացահայտորեն ասում է, որ Ձեր զուգընկերը լիովին Ձեզ վստահում է»:
2. Ազատ շփում
Որպես կանոն, երիտասարդ զույգերը սիրում են անկողնում դիպչել միմյանց, բայց հենց հարաբերությունները զարգանում են, հպումների քանակը քչանում է: Փաթթի Վուդը նկատում է, որ սրանք նույն բարձր վստահելիությամբ հարաբերություններն են, բայց ավելի քիչ սեքսուալ կոնտեքստով:
3. Խոշոր շփում
Իրավիճակը, որտեղ զույգերից մեկը մահճակալի ծայրին է քնում, իսկ մյուսը իրեն է հետևում, ինչ-որ բանով նմանեցնում է իրար հետևելը: Նման շարժումները կարող են տարբեր ձևերով մեկնաբանվել: Առաջին հերթին, այն մարդը ում հետևում են, ցանկանում է դա ուշադրության պակասի պատճառով: Մյուս իմաստը ըստ գրողի այն է, որ զուգընկերը տեղաշարժվում է, որպեսզի փնտրի ազատ տարածություն:
4. Խառնաշփոթ
Հազվադեպ է պատահում նման բան, որ զգացմունքները եռռում են: Օրինակ սիրով զբաղվելուց հետո կամ ռոմանտիկ տարաբերությունների սկզբում: Չնայած ոմանց հաջողվում է պահպանել այն երկար ժամանակ, որը այդքան էլ լավ չէ: Ամերիկացի հոգեբան Էլիզաբեթ Ֆլինի խոսքերով. զուգընկերները կարող են շատ կապնված լինել իրար հետ, որպեսզի առանձին քնեն:
5. Թույլ կապ
Զուգընկերները քնում են, իրար դեմքով դեմք գրկելով, իսկ տաս րոպեյից տեղափոխվում են քիչ ավելի հեռու: Նման դիրքը ավելի մոտ հարաբերությունների մասին է խոսում: Օրինակ, հենց այդ պատճառով, զույգերի ընդամենը 8%-է հանգստանում նման դիրքում:
6. Ազատության գնահատողներ
Չարժե անհանգստանալ, եթե Դուք իրար մեջով եք պատկած և հեռու եք միմյանցից: Թողեք վախերը, դրանցում վատ բան չկա: Քորեն Սվիթի կարծիքով, այսպես զույգը ցույց է տալիս իրենց անկախությունը: Դիրքը հանդիպում է 27% տոկոս դեպքերում:
7. Մեջքերով համբույրներ
Մեջքով հպումները քնի ժամանակ առողջ հարաբերությունների նշան են: Զուգընկերները հանգստացած են, նրանց հաճելի է միմյանց հետ ապրելը: Դիրքը հաճախ հանդիպում է նրանց մոտ, ովքեր նոր են գտել իրար:
8. Հարմար ուս
Դիրքը, որտեղ զույգը ոտքերը խաչում է, իսկ զուգընկերներից մեկի գլուխը մյուսի կրծքի վրա է. կարելի է նկատել հարաբերության սկզբի փուլերում: Այս դիրքը պաշտպանվածության դիրք է: Հոգեբան Շիրլի Գլասսը նունպես նշում է վստահության բարձր աստիճանը:
9. Խաչված ոտքեր
Գիտնականների կարծիքով, սիրախաղը անկողնում, որը զուգորդվում է ոտքերը խաչելով, ասում է էմոցիոնալ և սեքսուալ կիրքի մասին: Ոտքերի հպումը նույնպես նշան է, որ զուգընկերները չեն կարողանում բավարարվել զգացմունքներով անգամ քնի ժամանակ:Մարդկանց ճակատագրերը միացված են այնքանով, որ նրանք ապրում են ինչպես միասնական օրգանիզմ:
10. Սրընթաց սիրամարգ
Երբեմն զույգերից մեկը ընդունում է ծովային աստղի դիրք, իսկ եթե անկեղծ խոսենք, ընկնում է անկողնու վրա ինչպես գոռոզ խոզ: Հավանաբար մեկը դոմինանտ է, իսկ երկրորդը՝ գրավում է երկրորդական դիրք: Բայց մարդկանց մեծամասնությունը չի ցանկանում երկրորդ ջութակ լինել: Եթե Ձեր կյանքում նման տհաճություններ են տեղի ունենում, ժամանակն է անկողծորեն խոսեք:
Զինվորին գեներալից տարբերել կարելի է նաև գլխի դիրքից: Այն մարդը, ով պարկում է մահճակալի վրա ավելի մոտ մահճակալի վերևի հատվածին, սովոր է իրեն ինքնավստահ զգալ: Իսկ նրանք, ովքեր վերևի հատվածից հեռու են պարկում, ավելի ցածր ինքնագնահատական ունեն:
Նյութի աղբյուր՝ http://inchuzem.am/11888-sleep-position.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել