Replik.am-ը գրում է.
ԱՄՆ նախկին պետքարտուղար, նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ միայն ինքը մրցունակ պլան ունի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի համար: Այս մասին նա խոսել է Օկլահոմա նահանգում, փոխանցում է Associated Press-ը:
«Մյուս թեկնածուները կարող են միայն վերլուծել, սակայն ես եղել եմ Սպիտակ տան իրավիճակային սենյակում: Ես գիտեմ, թե ինչ պետք է արվի ԱՄՆ-ի անվտանգությունն ապահովելու համա»,-ասել է նա: Քլինթոնը չի խոսել մանրամասների մասին` միայն ասելով, որ նախագահ ընտրվելու դեպքում թույլ չի տա ԱՄՆ-ին ցամաքային օպերացիա սկսել ահաբեկիչների դեմ, քանի դա տրամաբանական չէ և ահաբեկիչները հենց դրան են սպասում:
Նյութի աղբյուր՝ http://www.replik.am/arm/index.php?id=81413
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել