Մեր երկրում շատ բան է բարոյազրկվել: Համարյա ամեն ինչ... Գիտնականին մուրացիկ են դարձրել, պայքարող միջակներին՝ մինիստր ու էլի եսիմ ինչ: Բոլոր կառույցներն այնպես են հեղինակազրկել, որ վստահություն չկա գրեթե ոչնչի ու ոչ մեկի հանդեպ: Վկա է Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն: Միակ կառույցը, որ երբեք չի կարող արժեզրկվել, իսկ արժեզրկվելու պարագայում կործանման առջև կկանգնենք բոլորս՝ մեր բանակն է: Մեր 18-20 տարեկան տղաները, որ սահմանին հիմա մրսում են, մեր սպաները, որ տասնյակ տարիներ կտրվել են իրենց տներից ու իրականում ծառայում են բոլորիս: Ու ինչ էլ բանակին կարողանանք տալ՝ քիչ է: Ինչպես էլ հայտնենք երախտագիտությունը՝ քիչ է: Հազարավոր ծնողներ բանակին՝ այսինքն և երկրին տվեցին ամենաթանկը՝ իրենց բալեքին: Ու եթե մի բացարձակ արժեք կա՝ իրենք են, մեր զինվորներն ու սպաները և նրանց մայրերը...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/narek.sdhp/posts/10201273923208213
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել