Past.am-ը գրում է.
Երիտասարդ երգիչ Անդրեն համարվում է այն հայ հայտնիներից, ովքեր ամենացանկալի տղամարդը տիտղոսը ոչ մեկին չի զիջում: Դեռևս չամուսնացած լինելը չի նշանակում, որ նա որևէ մեկի հետ չի շփվել ու սիրավեպեր չի ունեցել: Past.am-ը ներկայացնում է երգչի սերերը, որնոց մասին ոչ ոք նույնիսկ չգիտեին:
Իր սիրավեպերի մի ամբողջ գիրք կարող է հրատարակել երգիչ Անդրեն: Նրա առաջին սերը եղել է Մալազիայի արքայադուստր` Սիտի Նուրհալիզան:
«Մենք ծանոթացել ենք 2002 թ-ին` «Ասիայի ձայն» մրցույթում: Չգիտեմ ինչ էր կատարվում ինձ հետ, ինձ թվում էր ես այդպես երբեք չեմ սիրել, ինչպես որ այդ շրջանում»:

Հաջորդ սիրավեպը հայտնի մարմնամարզուհի Լեյսան Ուտյաշովայի հետ էր: Լեյսանը իդեպ ռուսական էրոտիկ մամուլի սիրելի դեմքն է: Անդրեն ժամանակ առ ժամանակ մեկնում էր Մոսկվա, իսկ Լայսանը ժամանում էր Հայաստան.

«Դա արդեն լուրջ էր: Հասանելի էր, այն առումով, որ փոխադարձ սեր էր: 2009թ-ին, երբ որ ես Լայսան Ուտյաշովայի հետ ծանոթացա իմ մտերիմ ընկերներից մեկի ծննդյան օրը, միանգամից սիրահարվեցինք. այդ սերը ես անվանել եմ «տրանզիտային սեր», որը սկսվել է Մոսկվայում, հետո եկել է Երևան, Երևանից հետո գնացել է օվկիանոսից այն կողմ` ԱՄՆ: Մեկ տարի տևել է մեր սերը»:

Իսկ ահա Անդրեի անվան հետ կապված վերջին սիրավեպը արդեն հայ աղջկա հետ էր: Անդրեն ու անծանոթուհին հայտնվեցին ձեռք- ձեռքի բռնած` հանրային միջոցառումներից մեկին: Երկուսի ձեռքին էլ մատանի կար. դա նշանադրություն էր: 

«Պարզ, անկեղծ... այլ էր, շատ մաքուր էր այդ հարաբերությունները: Ես խելագարի նման էի սիրում: Ինչ որ տեղ կորցրել ենք մեր սերը: Սփոփանք տեսահոլովակի մեջ մեր սիրո պատմությունն է. թե ինչպես եմ ես Անիին սիրո առաջարկություն արել»: 

Հարցազրույցներից մեկի ժամանակ անկեղծացել է Անդրեն, ներկայացնելով իր սիրո պատմությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել