Past.am-ը գրում է.
Ստաս Միխայելով. ռուս հայտնի երգիչ ու երգահան: Այս արտիստը հեշտությամբ գրավում է ցանկացած կնոջ սիրտ` իր երգերով: Սակայն ինչ է կատարվում իրականում նրա անձնական կյանքում. հարց, որը կհետաքրքրի շատերին:
Past.am-ը որոշեց այս անգամ ներկայացնել որոշ մանրամասներ նրա անձնական կյանքից:
2011 թ-ին Ստասը ամուսնանում է` արդեն երրորդ անգամ: Նրա ընտրյալը Իննա Մալիկովան է: Զույգը ծանոթացել են դեռևս 2006 թ-ից, սակայն նրանց սերը ծնվում է հետագայում: Այն ժամանակ, երբ Ստասը այդքան էլ հայտնի չէր, նրանք ամուսնանում են:
«Այն ժամանակ ես հայտնի չէի, գումար չունեի, ապրում էր մեկ սենյականոց բնակարանում. ամեն ինչ նոր էր սկսվում: Նա եկավ իմ մոտ և ես ասեցի. ահա այստեղ եմ ես ապրում, ես ոչինչ չունեմ, այսպիսին են իմ պայմանները: Եվ նա առանց հապաղելու որոշում է կայացնում. մնալ սիրելի տղամարդու մոտ»:
Սակայն այդ հանգամանքը չի խանգարում, որ Իննան բաժանվի իր ֆուտբոլիստ ամուսնուց և տեղափոխվի` արդեն սիրելի, ապագա ամուսնու համեստ բնակարան: Ստասի կինը նախորդ ումուսնությունից ունի երկու երեխա: Երգիչը նույնպես մինչ իր իրական սիրուն հանդիպելը երկու անգամ ամուսնացած է եղել, և ունի երկու երեխա: