keyboard_arrow_up
Բլոգոլորտ
մամուլ

Ինչպես պետք է նշեն Ամանորը հորոսկոպի տարբեր նշանները (Photo)

visibility 4266 commentմեկնաբանել
image1

«Ինչպես դիմավորես Նոր տարին, այնպես էլ կանցկացնես ողջ տարին», - ասվում է հայտնի ասացվածքում։ Իսկ ինչպե՞ս պետք է նշեն Ամանորը հորոսկոպի տարբեր նշանների ներկայացուցիչները։ Այս մասին մենք կպատմենք ստորև։

Խոյ

Խոյերը պաշտում են խնջույքները ու կարողանում են ի սրտե զվարճանալ։ Ամանորյա գիշերը բացառություն չի կազմի։ Աղմկոտ և ուրախ խումբն աղմկոտ խնջույքի ժամանակ հենց Ձեզ համար է։ Այստեղ Դուք կկարողանաք ցուցադրել բոլորին, թե ինչպես է պետք զվարճանալ։ Բացի դրանից, այստեղ Դուք ուշադրության կարժանանաք բոլորի կողմից, այնպես որ՝ ամեն ինչ հենց այնպես է, ինչպես Դուք եք սիրում։

Ցուլ

Ցուլերը ռոմանտիկներ են ու ամենայն հավանականությամբ նախապատվությունը կտան գեղեցիկ ու հարմարավետ ռեստորանի։ Դե իսկ եթե ռեստորանը մի բան էլ լինի օվկիանոսի ափին, ապա Ցուլերը մինչև վերջ կվայելեն իրենց շփումը սիրելի մարդու հետ, և ողջ աշխարհն այդ պահին կդադարի գոյություն ունենալ նրանց համար։

Երկվորյակներ

Երկվորյակները շփման համար են ստեղծվել։ Այնպես որ, ընտրեք աղմկոտ ու մեծ խմբային ժամանցի տարբերակը, որտեղ կկարողանաք զվարճանալ ու պարել ամբողջ օրվա ընթացքում, իսկ առավոտյան, հանգստացնող միջավայրում բազկաթոռին նստած, համեղ կոկտեյլ խմեք ու շարունակեք շփվել ընկերների հետ։

Խեցգետին

Խեցգետինների համար առաջնային նշանակություն ունի ընտանիքը։ Ուստի շքեղ սեղանը, որը հարուստ է տարատեսակ ուտեստներով ու խմիչքներով և շրջապատված է երջանիկ, ծիծաղկոտ հարազատներով ու ընկերներով, հենց այն է, ինչն իդեալականորեն կհամապատասխանի Խեցգետիններին։

Առյուծ

Առյուծն անպայման ինչ-որ անսովոր բան կմտածի։ Դա կարող է լինել ինչ-որ երեկույթ բնության գրկում կամ էլ ամանորյա գիշեր սիրելիի հետ առափնյա տնակում։ Ամեն դեպքում գիշերը ձանձրալի չի լինի ու երկար կհիշվի։

Կույս

Կույսը հատուկ նախասիրություններ չունի, բայց եթե Կույսերը խնդիր դնեն իրենց առջև ամանորյա երեկույթ կազմակերպել, ապա ամեն ինչ կատարյալ կկազմակերպեն։ Նրանք պարտականությունների անտանելի բեռը կվերցնեն իրենց ուսերի վրա ու կհոգան, որ ամեն ինչ ի կատար ածվի ընդհուպ մինչև վերջին մանրուքը։ Գլխավորը, որ նրանք այս պրոցեսի մեջ չմոռանան, որ այս տոնը նաև իրենց համար է։

Կշեռք

Կշեռքներն էսթետներ են ու հարմարավետության սիրահարներ։ Մեծ և աղմկոտ խնջույքները նրանց համար չեն։ Նրանք կընտրեն ավելի հարմար տեղ, որտեղ հանգիստ երաժշտություն կհնչի, սեղանին կլինեն սիրելի ուտեստներ, իսկ շուրջբոլորը կլինեն ամենահարազատ ու հաճելի մարդիկ։

Կարիճ

Կարիճներին հետաքրքիր է ամեն ինչ, ու նրանք սահմաններ չեն ճանաչում։ Կարիճն ամենայն հավանականությամբ ոչինչ չի պլանավորի, այլ կգործի ըստ այդ պահի զգացմունքների ու ցանկությունների։ Նա շատ լավ իրեն կզգա մեծ երեկույթի ժամանակ, որտեղ կարողանա պարել ու ուրախանալ կամ էլ պարզապես վեր կկենա ու կմեկնի ինչ-որ անսովոր ճանապարհորդության։

Աղեղնավոր

Աղեղնավորները միշտ ադրենալին են ցանկանում, իսկ թե որտեղ գտնել այն, արդեն իրենք են որոշում։ Չի բացառվում, որ Աղեղնավորը կարող է ամանորյա խրախճանք կազմակերպել ինչ-որ երկնաքերի տանիքի վրա կամ էլ անգամ ավելի էքստրեմալ բան մտածել։

Այծեղջյուր

Այծեղջյուրը սովորաբար լի է հույսերով ու սպասումներով ինչպես գալիք տարուց, այնպես էլ բուն տոնից։ Նրանց համար կարևոր է ամեն ինչ մանրակրկիտ պլանավորել ու նախապատրաստել ինչպես ուտեստների, այնպես էլ ժամանցի տեսակետից։ Համոզված եղեք, որ կոլեկտիվը գոհ է լինելու։

Ջրհոս

Ջրհոսները միշտ արկածներ են ուզում։ Դա կարող է լինել լեռնագնացություն, պարաշյուտով թռիչք կամ էլ խնջույք, որին հրավիրված կլինեն ծանոթ ու անծանոթ մարդիկ։ Գլխավորը Ջրհոսների համար այն է, որ Ամանորի գիշերը էմոցիաներն անսահման շատ լինեն։

Ձկներ

Ձկները չափազանց սենտիմենտալ են ու ռոմանտիկայի սիրահար։ Ամենայն հավանականությամբ նրանք ամանորյա գիշերը կգերադասեն անցկացնել սիրելիի հետ՝ հանգստացնող մեղմ երաժշտության ներքո, իսկ վայրի առումով իդեալական կլինի հեռավոր ինչ-որ լողափ՝ աստղերի լույսի ներքո։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել