Մարդիկ գնալով ավելի ու ավելի շատ են հետաքրքրվում հայելային տեսախցիկներով, իսկ սոց. ցանցերի զարգացումը նպաստեց նաև լուսանկարչության զարգացմանը, չէ՞ որ բոլորն էլ ուզում են գեղեցիկ նկարներ ունենալ: Նույնիսկ հատուկ սոց. ցանցեր առաջացան լուսանկարիչների և լուսանկարելու սիրահարների համար այնպիսին, ինչպիսին է օրինակ Instagram-ը:

Այսօր մի շատ հետաքրքիր հոդված եմ տեսել kaddr.com կայքում և որոշեցի կիսվել ձեզ հետ: Նախապես նշեմ, որ ցանկալի արդյունք ստանալու համար ձեզ կպահանջվի պրոֆեսիոնալ, կիսապրոֆեսիոնալ կամ սիրողական տեսախցիկ:

Վերցնում ենք ստվարաթուղթ, մկրատ, մատիտ և քայլ առ քայլ կատարում այն, ինչ պատկերված է լուսանկարներում:

 

 

 

 

 

Շատ կարևոր է անցքի չափը: Խորհուրդ կտամ կտրելուց անցքը փոքր թողնել, և եթե չկարողանաք ստանալ ցանկալի արդյունք, հեշտությամբ կմեծացնեք այն:

Անհրաժեշտ է մինչև վերջ բացել դիաֆրագման, ISO-ն ընտրեք մաքսիմալ արժեքը: Տեսախցիկը ցանկալի է դնել ручной(M) ռեժիմ, քանի որ AUTO-ն կարող է սխալվել էկսպոցիայի ընտրության հարցում: 

Ահա և ամեն ինչ պատրաստ է: Հիմա ուղեք տեսախցիկը պատուհանից դուրս կամ մի քանի լուսավորության աղբյուր ունեցող վայր և սեղմեք նկարելու կոճակին:

Առաջացած բոլոր հարցերին մեծ սիրով կպատասխանեմ comment-ներում: Եթե ստացաք ցանկալի արդյունքը, ապա կիսվեք լուսանկարով և տպավորություններով:

Հիմա առաջարկում եմ ծանոթանալ նման եղանակով կատարված մի քանի լուսանկարի:

Սկզբնաղբյուր` kaddr.com

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել