Past.am–ը գրում է.
Past.am-ը ներկայացնում է բոլոր ժամանակների սիրելի երգչուհի Լիլիթ Կարապետյանի անձնական կյանքի որոշ մանրամասներ:
Ծնունդով Ալավերդի քաղաքից` երգչուհին դեռ մանկության տարիներին հագնվում էր ավելի համարձակ, քան այն ժամանակվա ցանկացած որևէ մեկը: Տեղափոխվելով մայրաքաղաք` Լիլիթը միանգամից գրավեց ողջ հասարակության սրտերն ու համակրանքը: Եվ պատահական չէր նրան անվանել այն ժամանակվա «սեքս սիմվոլ»:
«Սեքս սիմվոլ ասվածը իմ համար անչափ վիրավորական էր, նեղսրտում էի, սակայն ժամանակի ընթացքում հասկացա, որ դա որևէ կերպ չի առնչվում իմ անձի բարոյականության հետ»: Հարցազրույցներից մեկի ժամանակ նշել է Լիլիթը:
Բոլորիս կողմից սիրված երգչուհին արդեն 13 տարի է աշխատում է գիշերային ակումբում:
«Տհաճ միջադեպերից զերծ չեմ կարող մնալ... կամաց-կամաց ադապտացվում եմ, հասկանում՝ երբ և ինչպես ինձ պահեմ, որ տհաճ իրավիճակներց խուսափեմ…»: Նշել է երգչուհին:
Բոլորս էլ գիտենք, որ երգչուհին ամուսնացած չլինելով ունի որդի: Երեխայի հայրը երգիչ Դավիթ Թուջարյանն է, ով այսօր ունի իր ընտանիքը: Խոսելով իրենց բաժանումից Լիլիթը բազմիցս նշել է.
«Միշտ մասնագիտությունս ամեն ինչից վեր եմ դասել… Նույնն արեցի և այս անգամ… Չգիտեմ, կարծում եմ ճիշտ եմ վարվել… Ինձ համար առաջնային տեղում երգարվեստն է, բնականաբար նաև որդիս, մայրս ու ընկերներս…»:
Երգչուհու որդին լույս աշխարհ է եկել ԱՄՆ-ում: Ի սկզբանե որոշված է եղել, որ երեխայի անունը Կարեն է լինելու, սակայն Ամերիկայի Միացյալ Նահանգներում Կարեն անունը իգական հնչողություն ունի, այդ իսկ պատճառով որոշվեց երեխային անվանել նաև Ալեքս անունով:
Դավիթը իր երեխային շատ հազվադեպ է տեսակցում:
«Արդեն շատ երկար ժամանակ է, ինչ նրանք բացարձակապես չեն հանդիպում, բայց մինչ այդ էլ հանդիպումները լինում էին տարվա մեջ մի քանի անգամ, մի քանի ժամով: Այսօրվա նրանց չհանդիպելու պատճառը կոնկրետ ես եմ՝ ելնելով շատ իրավիճակներից: