Երեկ մի գրառում ընկավ աչքովս, որտեղ դիտորդ եղած մի աղջիկ հիասթափված գանգատվում էր, որ մինչ ինքն ու իր ընկերները մինչև ուշ գիշեր գտնվում էին տեղամասերում ու անում էին ամենը, որպեսզի կեղծարարություն թույլ չտան այդ տեղամասերում, «ընդդիմադիր» որոշ ուժերի ներկայացուցիչներ փութացին լավ լուսավորված քաղաքի կենտրոն, որպեսզի այնտեղ անօգուտ վանկարկումներով զբաղվեն։
Ես միանգամայն համաձայն եմ այս դիտարկման հետ, ու երևույթը շարունակվում է առ այսօր, ու եթե ուշադրություն դարձնեք ՀԱԿ-ի ու Ժառանգության գործողություններին թե՛ հանրաքվեի օրը, թե՛ դրան հաջորդած օրերին, ապա կտեսնեք, որ գործնականում ոչ այլ ինչով են զբաղված, քան պայքարի իմիտացիայով։ Տեսեք, թե ինչ են անում քաղաքական դիակների այս միությունների ներկայացուցիչները.
- սահմանափակ ու աննշան թվով ընտրատեղամասերի վերահաշվարկի դիմումներ են ներկայացնում։
- վերահաշվարկը, դրան նախորդող զարգացումներն ու բուն պրոցեսը լայնորեն լուսաբանվում են մի շարք լրատվամիջոցներում ու լայնորեն տարածվում համացանցում։
- իրենք՝ քաջ ասպետների կերպաները որդեգրած, պայքարում են անարդարությունների դեմ, բայց եթե ավելի մասշտաբային պատկերին եք նայում, տեսնում եք, որ սրանք պարզապես մեդիա պատկեր ստեղծելու համար մինիմալ անհրաժեշտ գործողություններն են։
Իրականում ՀԱԿ-ն ու Ժառանգությունը շատ սիրուն ծախեցին հանրաքվեն, դրա համար էլ ընտրատեղամասերի մեծամասնությունում չունեին իրենց ներկայացուցիչներին՝ ոչ հանձնաժողովներում, ոչ էլ անգամ վստահված անձանց տեսքով, իսկ որտեղ էլ ունեին՝ մեծամասամբ սիրուն լռում էին կամ էլ հանրապետականների հետ մոլեռանդ կեղծարարություններ անում։
Իսկ այս ամեն ինչը թատրոն է, որպեսզի փրկեն դեմքերը և ուրիշ ոչինչ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vazgen.ghazaryan.58/posts/1633610506903937?__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել