Past.am–ը գրում է.
Պորտուգալական փոքրիկ Ավեյրու քաղաքում արտասովոր միջադեպ է տեղի ունեցել։ Տեղացի 91-ամյա կինը մահացել է 49-ամյա հարեւանի հետ էրոտիկ խաղերի ժամանակ, հայտնում է УралПолит.Ru-ն։
Կնոջ մարմինը հայտնաբերել են նրա տանը՝ անկողնում։ Նա գոտկատեղից ներքեւ մերկ էր, իսկ կողքին էլ սեքս խանութից գնված խաղալիքներ էին թափված:
Ոստիկանները միանգամից կասկածել են, որ կնոջ հետ հարեւանն է եղել, քանի որ, ինչպես պատմել են հարեւանները, նա հաճախ էր այցելում ծեր կնոջը, իբրեւ տնային հարցերում նրան օգնելու նպատակով: Հայտնաբերված սերմնահեղուկի ԴՆԹ անալիզը ցույց է տվել, որ հենց նա էր զվարճանում ծեր կնոջ հետ՝ մահվանից առաջ:
Ապացուցվել է, որ կնոջ մահը բռնության արդյունքում չի եղել, պարզապես սիրեկանների սիրային խաղերերին ծեր կնոջ առողջությունը չի դիմացել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել