Past.am–ը գրում է.
Կար ժամանակ, երբ նրա երգերն ու տեսահոլովակները հնչում էին բոլորիս տներից ու ավտոմեքենաներից: Երգչուհի ում սիրում էին բոլորը, ում երգերը լսում էին անկախ տարիքից ու սեռից: Անսահման գեղեցկության տեր մի աղջնակ, ում ճանաչված լինելը շատ բան է տվել: Քաղցր ձայն, շեշմեցնող արտաքին տեսք ու միշտ նրբաճաշակ... այսօր Past.am-ը Ձեզ է ներկայացնում երգչուհի Մաքսիմի անձնական կյանքից որոշ մանրամասներ, որոնք դուք դեռևս չեք լսել:
МакSим 2
Երգչուհի Մաքսիմը մանկության տարիներից երազում էր դառնալ երգչուհի: Մանկության տարիներին զբաղվել է երգեցողությամբ, հաճախել է երաժշտական դպրոց: Սակայն դպրոցն ավարտելուց հետո աղջնակը գնում է այլ ուղությամբ:
Դա չի խանգարում Մարինա Աբրասիմովին շարունակել երգեցողությամբ զբաղվել: Ուսանողական տարիներին նա սկսում է գրել երգեր և ձայնագրել իր իսկ հեղինակային երգերը: 
Շուտով մարդիկ սկսում են ճանաչել ու գնահատել երիտասարդ երգչուհուն: Մաքսիմը սկսում է երգել ակումբներում և ձեռք բերել հայտնիություն: Բայց երգչուհու երազանքն էր. գրավել ողջ Ռուսաստանի Դաշնությունը: Դրա համար նա մեկնում է Մոսկվա և ձայնագրում մի քանի երգեր, որոնք թողարկելուց անմիջապես հետո սկսում են սիրվել:
2006 թ-ին երգչուհին ձայնագրում է իր առաջին ձայնասկավառակը` «Трудный возраст»: Հենց այդ պահից էլ սկսում է երգչուհու աստղային ժամը: Մեկ տարի հետո երգչուհին ծանոթանում է ձայնային ռեժիսոր` Ալեքսի հետ: Նրանք սկսում են աշխատել իրար հետ, և շուտով նրանց մեջ սիրավեպ է սկսվում:
муж Максим
муж Максим
Մեկ տարի հետո նրանք աղջիկ են ունենում, իսկ ահա մի քանի ամսից զույգը օրինականացնում է իրենց հարաբերությունները: Սկզբում նրանց հարաբերությունները իդեալական էին: Ալեքսը շատ ուրախ էր կնոջ հաջողություններով, օգնում էր նրան ցանկացած հարցում:
муж Максим
МакSим 3
Շուտով երգչուհին փոխվում է: Հայտնիությունից Մաքսիմը դառնում է նյարդային: Մտերիմները զարմանում էին, ինչպես է երգչուհու ամուսինը մնում նրա կողքին: Շատ շուտով Մաքսիմը և նրա ամուսինը 3 տարվա ամուսնությունից հետո բաժանվում են: 
Երգչուհին վերցնում է աղջկան և հեռանում: Երկար ժամանակ` արդեն նախկին ամուսինը, փորձում է կարգավորել հարաբերությունները ընտանիքի հետ, բայց ամեն ինչ ապարդյուն է անցնում: Մաքսիմի ամուսինը շատ ծանր է տանում նրանց ամուսնալուծության փաստը: Երգչուհու համար էլ հեշտ չէր: Մեծացնել ու դաստիարակել աղջկան, բոլորից հեռու, հեշտ չէ: Որոշ ժամանակ երգչուհին դադարում է հանդես գալ համերգներով: Շատերը մտածում էին, որ Մաքսիմը այլևս չի վերադառնա բեմ: 
Սակայն ամիսներ անց Մարինան քաջություն է հավաքում և դուրս է գալիս ասպարեզ, այն էլ ոչ միայնակ: Իր նոր ընկերոջ հետ` Ալեքսանդր Կրասովիցկիմի հետ: Սակայն այս հարաբերությունները նույնպես երկար ընթացք չեն ունենում: 
image
Մի որոշ ժամանակ հետո էլ Մաքսիմը ծանոթանում է բիզնեսմեն Անտոն Պետրովի հետ: Այս հարաբերությունները ավելի ամուր են լինում: Իսկ ահա շուտով երգչուհին 2014 թ-ի հոկտեմբերին ունենում է ևս մեկ աղջիկ` Մարիային: 
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել