Replik.am-ը գրում է.
ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի խորհրդակցության ավարտից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ի արձագանքը Թուրքիայի կողմից Իրաք զորք մտցնելու մասով, ուշքի կբերի Անկարային:
Չուրկինի խոսքերով, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի և ԱԽ-ի մի շարք անդամների արտահայտած անհանգստությունը, զերծ կպահի Թուրքիային նոր չմտածված քայլերից, այդ թվում նաև` Սիրիայում:
Ռուսաստանի ներկայացուցիչը նշել է նաև, որ Իրաքում Թուրքիայի քայլերն անակնկալ են եղել նույնիսկ ԱՄՆ-ի համար, սակայն ամերիկացիները փորձում են զերծ մնալ դաշնակցին քննադատելուց:
Նյութի աղբյուր՝ http://www.replik.am/arm/index.php?id=81215
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել