Replik.am-ը գրում է.

Եվրոպայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործունեությունը, ինչպես նաև Աֆղանստանում տիրող իրավիճակը  սպառնում են ՀԱՊԿ անդամ երկրների (հիշեցնենք, որ Հայաստանը ևս այս կազմակերպության անդամ է) անվտանգությանը: Նման հայտարարությամբ հանդես է եկել կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը:

Սեմերիկովի խոսքերով` կազմակերպությունն անհանգստացած է նաև միջազգային ահաբեկչության կողմից առկա սպառնալիքի պատճառով:

««Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործունեությունը և Սիրիայում տոտալ պատերազմն արդեն հանգեցրել են մարդկային լուրջ կորուստների»,-ասել է Սեմերիկովը` հավելելով, որ փախստականների հոսքը դեպի Եվրոպա և ահաբեկիչների կողմից մարդասիրական բոլոր նորմերի ոտնահարումը թույլ են տալիս խոսել մարդասիրական աղետի սպառնալիքի մասին:

Իր հերթին ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը հայտարարել է, որ աշխարհում իրավիճակը կտրուկ փոխվում է, և ոչ դեպի լավը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել