Ռուսական ինքնաթիռները Սիրիայում մեկ օրում 82 մարտական թռիչք են կատարել «Խմեյմին» ավիաբազայից։ Այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը՝ փոխանցում է Interfax-ը։
82 մարտական թռիչքների ժամանակ հարվածներ են հասցվել ահաբեկիչների 204 օբյեկտների, որոնք գտնվել են Հալեպ, Իդլիբ, Լաթաքիա, Համա և Հոմս նահանգներում։ Նշվում է, որ թռիչքներից 32-ն իրականացվել են գիշերվա ընթացքում։
Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով ահաբեկչական խմբավորումներին հարվածներ է հասցնում սեպտեմբերի 30-ից։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



