Քննադատական հարցեր զուգընկերոջը, որոնք պետք է տաք միմյանց նախքան հաջորդ լուրջ քայլն անելը։
Մենք հաճախ լսում ենք մեր ընկերներից՝ որքան երջանիկ են նրանք իրենց ամուսնու կամ կնոջ հետ։ «New-York Times»-ը հարցում է անցկացրել՝ ինչ քննադատական հարցեր պետք է տան միմյանց զույգերը մինչ ամուսնությունը։
Ահա ստացվել է այս 15 հարցերից բաղկացած ցանկը.
1. Պլանավորո՞ւմ ենք արդյոք երեխաներ։ Եթե այո, ապա ով է աշխատելու, իսկ ով է մնալու տանը՝ երեխաների հետ։
2. Արդյո՞ք պատկերացում ունենք յուրաքանչյուրիս ֆինանսական պարտականությունների ու նպատակների մասին, համընկնո՞ւմ են արդյոք մեր հայացքները մեր ծախսերի ու խնայողությունների հարցում։
3. Քննարկե՞լ ենք արդյոք՝ ով է վարելու տնտեսությունը, ու ով է ղեկավարելու գործերը։
4. Արդյո՞ք իրար ամեն ինչ պատմել ենք մեր առողջության, ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական վիճակի մասին։
4. Արդյո՞ք իրար ամեն ինչ պատմել ենք մեր առողջության, ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական վիճակի մասին։
5. Արդյո՞ք բավական հոգատար է իմ նկատմամբ զուգընկերս։
6. Կարո՞ղ ենք արդյոք բաց ու անկեղծ իրար հետ քննարկել մեր սեքսուալ պահանջմունքները, նախասիրություններն ու վախերը։
7. Լինելո՞ւ է արդյոք հեռուստացույց մեր ննջասենյակում։
8. Իրականում լսում ու հասկանո՞ւմ ենք միմյանց գաղափարներն ու պահանջմունքները։
9. Հասե՞լ ենք արդյոք հոգևոր համոզմունքների ու կարիքների գիտակցմանը։
10. Հարգո՞ւմ ենք արդյոք միմյանց ընկերներին։ Դո՞ւր են գալիս նրանք մեզ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Նյութի աղբյուր՝ http://mypage.am/news/news.php?id=5855
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել