Past.am–ը գրում է.
Մասնագիտությամբ պարուհի, հոգեբան, ֆոտոմոդել Ալինա Մարտիրոսյանը, ում հեռուստադիտողն առավել շատ սիրում ու ճանաչում է դերասանի կարգավիճակում: Ալինա Մարտիրոսյանին շատերը կհիշենք «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Տնփեսա» սիթքոմից, ով մարմնավորում էր Էդիտային: Նա կյանքում նպատակասլաց է, տնակյաց ու ամուր բնավորությամբ:
Past.am-ը Ձեզ է ներկայացնում դերասանուհու կյանքի որոշ մանրամասներ, ինչպես նաև որդու և իր ջերմ հարաբերությունների մասին:
Այսօր դերասանուհին ապրում է իր մայրիկի և որդու հետ միասին: Ինչպես գիտենք Ալինան ունի մեկ որդի՝ Էմմանուելը:
Ալինա Մարտիրոսյանը
Որդին շատ նման է իր մայրիկին, երբեմն նրանց նաև շփոթում են:
«Ասեմ, որ մեզ շատ-շատ են խառնում, հատկապես, որ ինձ շատ է նման: Մարդկանց մի մասը մտածում է, թե նա եղբայրս է»: Հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է Ալինան:
Ալինան իր ամուսնուն վաղ տարիքում է կորցրել:
«Կյանքն ինձ էլ է կոտրել. նախ ծնողներիս բաժանումը, հետո էլ 19-ը տարեկանում երեխայի հետ միայնակ մնալն ամուսնու կորստի պատճառով: Մի առիթով նշել է դերասանուհին»:
Դերասանուհու որդին այժմ սովորում է Պարարվեստի ուսումնարանի դասական բաժնում, հատուկ սեր ունի ֆուտբոլի նկատմամբ:
Մայր և որդի շատ կապված են իրար:Ալինան նույնիսկ իր անձնական կյանքի հետ կապված հարցերով է կիսվում իր ոդու հետ:
«Ամուսնության առաջարկներ լինելու դեպքում որդիս միշտ հարցնում է` «Ո՞վ է, ինչի՞ է հասել, ինքնուրո՞ւյն, թե՞ հոր փողերով է: Եթե կայացած ու հասուն մարդ է, կմտածենք»»:  
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել