Երկու օր է՝ մտածում եմ, որ ՀՀԿ-ն, Դաշնակցությունը, ԲՀԿ-ն մեծ հաշվով տանուլ տվեցին, պարտվեցին: Որքան էլ բարձրաձայնեն իրենց պյուրոսյան հաղթանակի մասին, իրենք հո գիտե՞ն բնակչության վերաբերմունքն իրենց հանդեպ, հո գիտե՞ն իրենց նկատմամբ մեծագույն մերժողականությունը, հո գիտե՞ն, որ իրենց հաղթանակը Մուկուչյանի գրասենյակի միջոցով հաջողեցրած թվերն են, պարտությունը՝ իրական թվերը: Պարտվածի հնարավոր գործողությունները կարող են շա՜տ վտանգավոր լինել, եթե նրա ձեռքին զենք կա (պետական ինստիտուտներ, դատարաններ, վարչական մարմիններ...)... Պարտվողը կարող է վրեժխնդրության ծրագրեր որոճալ... Իշխանությունների այս իրական պարտությունը կարող է մեր հասարակության վրա շատ ծանր հետևանքներ ունենալ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hranush.kharatyan/posts/573953496090264?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել