22Չինաստանի հարավ-արևելքի Հունան նահանգի Չժանցզյացզե ազգային պարկում կառուցել են ամենաերկար ապակյա կամուրջը, հայտնում է realty.vesti.ru-ն: Կամուրջի երկարությունը կազմում է 430 մ, որն այդ տիպի կառույցի համար ռեկորդային է: Նրա լայնությունը 6 մ է, իսկ բարձրությունը գետնից 400 մ է:
Կառույցի անվտանգությունն ապացուցելու համար շինարարներն անցկացրել են 100-ից ավելի թեստ: Փորձերից հաստատվել է, որ կամուրջը կարող է դիմանալ միաժամանակ 800 մարդու քաշին: Այն թեստավորել են նաև բնության երևույթների նկատմամբ կայունությանը` ջերմաստիճանային փոփոխություններին և ուժեղ քամու ժամանակ ճոճմանը:
Չժանցզյացզե ազգային պարկն առաջին հերթին հայտնի է նրանով, որ այնտեղ են նկարահանել Պանդորա մոլորակի եզակի տեսարաններն «Ավատար» ֆիլմից
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել