Past.am–ը գրում է.
Միհրան Կիրակոսյան. անուն, ով իր գործունեությունը ավելի շատ ծավալել է Միացյալ Նահանգներում: Նա 2008-2009թթ. փորձեր արեց մտնել հայկական շոու-բիզնես: 2009թ-ին Էմմի հետ մասնակցեց «Եվրատեսիլ»  երգի միջազգային մրցույթի հայկական լսումներին, սակայն նրանք չանցան եզրափակիչ փուլ:
Այսօր Միհրանը Լոս Անջելոսում արդեն ունի իր պարի ստուդիան, զբաղվում է իր սիրելի գործով: Միհրանը պարել է այնպիսի բեմերում, որտեղ որ իրենց ելույթներով  փայլել են Մադոնան, Փինկը, Բրիթնի Սփիրզը, Ռիկի Մարտինը և արտասահմանյան հայտնի այլ աստղեր:
Միհրան Կիրակոսյանը այսօր արդեն հայր է: Արտիստը ունի զույգ աղջիկներ` Սոֆյային ու Լիլիին: Հիմա 24-ամյա պարողը դասավանդում է Գլենդեյլի  «Matador» պարային ստուդիայում:
Ստորև Past.am-ը ներկայացնում է Միհրան Կիրակոսյանի լուսանկարները: 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել