Բավականին արագ աճում է whatsapp-ը: Ամսեամիս մեծանում է օգտատերերի քանակը:
Վերջին տվյալներով 2015 թվականի սեպտեմբերի դրությամբ whatsapp-ն ունեցել է 900 միլիոն ակտիվ օգտատեր: Հունվար ամսվա համեմատ ակտիվ օգտատերերի թիվն աճել է 200 միլիոնով:
Նկատենք, որ 2013 թվականին whatsapp-ն ուներ ընդամենը 200 միլիոն օգտատեր:

Տարբերությունն ավելի տեսանելի դարձնելու համար տեսնենք viber-ի ցուցանիշները: Սա ամսական ակտիվ օգտատերերի թվով զիջում է whatsapp-ին: Մասնավորապես, այս տարվա ապրիլ ամսին ունեցել է 250 միլիոն ակտիվ օգտատեր: Ընդ որում` տարվա սկզբից այս ցուցանիշն աճել է ընդամենը 20 միլիոնով: Մի հետաքրքիր դիտարկում էլ անեմ. viber-ից հիմնականում օգտվում է Ասիայի ժողովուրդը:
Whatsapp-ի ամենամսյա աճի տենդենցը հուշում է այն մասին, որ կարճ ժամանակում ու շատ արագ այս հավելվածից օգտվողների թիվը հատելու է միլիարդի շեմը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/rubo.khachatryan/posts/943293009039412?pnref=story&__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել