Past.am-ը գրում է.
2016թ. զգայական-էմոցիոնալ դաշտում այնքան էլ հարթ չի ընթանա: Դա Արեգակի ու Սատուրնի գերակշռող ազդեցության արդյունք կլինի, որը նաև կաջակցվի Մերկուրիի կողմից: Էներգիայի տեսանկյունից Վեներան, որը սովորաբար դիմակայում է Արև-Սատուրն-Մերկուրի եռանկյունու էներգիային, չի կարողանա մեծ ազդեցություն ունենալ: Սա չի նշանակում, որ 2016թ. կոտրված սրտերի, բազմաթիվ ամուսնալուծությունների և խանդի հողի վրա կատարված սպանությունների տարի է լինելու: Իրադրությունը այդքան կտրուկ շրջադարձ չի կատարի, քանի որ էներգիայի ամբողջական մակարդակը բավականին դրական կլինի Երկրի վրա: Պատճառները տարբեր են: Ոչ այնքան դրական գեները գործի կանցնեն, որոնք իրենց հետ կբերեն հաճելի սենսացիաների հսկայական քանակ մի մասի և անհաջողություննների շղթա՝ մյուս մասի համար:
Արդյունքում զգայական տեսանկյունից անկայուն մարդիկ բազմաթիվ սխալներ կգործեն, ցավոք, ոչ բոլորը կարելի կլինի շտկել: Դա չի նշանակում, իհարկե, որ իրավիճակն անհույս է: Իրավիճակը յուրաքանչյուր անհատի համար կբացահայտվի յուրովի:
Յուրաքանչյուր կենդանակերպի նշանի 2016թ. հորոսկոպը ինչ-որ չափով չի համընկնի նույն նշանի ընդհանուր հորոսկոպին: 2016թ. յուրաքանչյուրի համար անմոռանալի կլինի: Բայց որոշ կենդանակերպի նշանների մոտ այն կարող է բերել տհաճ անակնալներ: Պետք է անեք լավագույնը ձեր նպատակներին ու ցանկություններին հասնելու համար: Սակայն ձեզ անհրաժեշտ է լրացուցիչ զգոնություն, որովհետև գալիք տարում էմոցիաները անկանխատեսելի են լինելու: