Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ոստիկանության աշխատակիցները պայթուցիկ չեն հայտնաբերել Condor Airlines ավիաընկերության ինքնաթիռում, որը սպառնալիքի պատճառով հարկադիր վայրէջք է կատարել Բուդապեշտում։
Այդ մասին հայտնել է տեղի ոստիկանությունը։ Դրանից առաջ հաղորդվել էր, որ Բեռլինի «Շենեֆյոլդ» օդանավակայանից Խուրգադա մեկնող Condor ավիաընկերության DE490 չվերթը հեռախոսային սպառնալիքի պատճառով հարկադիր վայրէջք է կատարել Բուդապեշտում։ Ինքնաթիռում գտնվել է 133 ուղևոր և 7 հոգանոց անձնակազմը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



