Չորրորդ տարին անընդմեջ Ֆրանսիայի մայրաքաղաքը դառնում է ուսանողների համար լավագույն քաղաքների վարկանիշային ցուցակի առաջատարը: Այս մասին հայտնում է Le Figaro-ն:
Նույնիսկ ահաբեկչությունները չեն խանգարել, որ Best Student Cities Rankings 2016-ի առաջատարը լինի Փարիզը:
Ուսանողների համար լավագույն քաղաքների 2012 թվականից անցկացվող մոնիտորինգը չորրորդ անգամ անընդմեջ Փարիզն է առանձնացրել World University Rankings-ի համաշխարհային վարկանիշային ցուցակում նշված առնվազն 250.000 բնակչությամբ և ամենաքիչը 2 համալսարան ունեցող 122 այլ քաղաքներից:
Լավագույն քաղաքների ընտրության չափանիշների մեջ նշվում են դրանց գրավչությունը, համալսարանների վարկանիշը, ուսանողների բազմազանությունը, ուսումնական հաստատությունների մասին գործատուների կարծիքները, ուսման և կեցության արժեքը:
Եվրոպական մայրաքաղաքներից թոփ-10-ում ընդգրկվել են նաև՝ Լոնդոնը (5-րդ տեղ) և Բեռլինը (9-րդ տեղ):



