Replik.am-ը գրում է.
ՆԱՏՕ-ն երբեք նպատակ չի ունեցել մեկուսացնել Ռուսաստանը, նման հայտարարությամբ հանդես է եկել Դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, փոխանցում է Tages-Anzeiger-ը:
Նա նաև ողջունել է Մոսկվայի ջանքերը սիրիական հարցի կարգավորման համար: Սթոլթենբերգը նշել է, որ նախկինում ևս Ռուսաստանը լուրջ գործ է կատարել սիրիական քիմիական զենքի և իրանական միջուկային ծրագրի հարցերում հաջողություն գրանցելու համար:
«Ռուսաստանը երկիր է, որի հետ մենք պետք է համագործակցենք, երբ խոսքը վերաբերում է գոյություն ունեցող հակամարտությունները կարգավորելու համար: Ռուսաստանին մեկուսացնելը երբեք մեր նպատակը չի եղել»,-ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը:
Նյութի աղբյուր՝ http://www.replik.am/arm/index.php?id=81095
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել