1019499746Իրաքյան Նայնավա նահանգ մտած թուրքական ստորաբաժանման թվաքանակը կարող է կազմել մոտ 900 մարդ։ Այս մասին Sputnik գործակալությանը հայտնել է նահանգապետ Նաուֆալ Ալ-Ակուբը։ Ստորաբաժանումը նահանգ է ներթափանցել քրդական ժողովրդական ջոկատների մարտիկների նախապատրաստելու պատրվակով։

«Իմ տվյալներով՝ նահանգում գտնվող թուրքական ուժերի թվաքանակը չի գերազանցում 900 զինվորը։ Նրանք կենտրոնացած են Էլ-Շեյխան շրջանի Դադ գյուղի ժողովրդական աշխարհազորի ճամբարում»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակն ինքը կքննարկի թուրք դեսպանի հետ հանդիպմանը։

«Թուրքիան օգտվել է Իրաքում ճգնաժամից և ղեկավարների միջև քաղաքական տարաձայնություններից»,- նշել է Ալ-Ակուբը։

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն ավելի վաղ հայտարարել էր, որ Անկարան Բաղդադի բողոքից հետո դադարեցնում է զինվորականների ուղարկումն իրաքյան Մոսուլի շրջան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել