Բրիտանական The Guardian թերթի փոխանցմամբ՝ վերջին շրջանում Անկարայի արտաքին քաղաքականությունը դառնում է ավելի ագրեսիվ, և Ռուսաստանի հետ հակամարտությունն ապացուցում է, որ այն չափազանց հեռու է գնացել։Ասադին աջակցելը թուլացնելու փորձի ժամանակ Թուրքիան խոցել է ռուսական ինքնաթիռ, ինչն անգամ Սառը պատերազմի ժամանակ կդիտարկվեր որպես աննախադեպ միջադեպ։ Էրդողանի այդօրինակ արկածախնդրությունը կարող է հանգեցնել երկրի ավերմանը։
Էրդողանն իրեն պատկերացնում է որպես «Օսմանյան կայսրության վերականգնող»։ Թուրքիայի նախագահը կարծես թե մոռացել է, որ մահացու սպառնալիքը գալիս է ոչ թե Արևմուտքից, այլ Արևելքից՝ հենց Իրաքից ու Սիրիայից։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



