Կարդում եմ քվեարկության արդյունքները, ու դժվար չէ հասկանալ, որ տարիների ընթացքում ու հիմնականում հասարակությունից օտարված, դոմիկավոր ներկայացված ու այդպիսին ընդունված քաղաքն ինքն իրեն պիտի կանգներ ոտքի ու այլ կերպ չէր վերաբերվի ցանկացած ընտրության:
Գյումրին գոնե վերջին տաս տարիներին ինքնազարգացմամբ է ձևավորվել ու ձեռք բերել իմունիտետ ամեն տեսակ ընտրությունների ու գաղափարների հանդեպ:

Ողջ քաղաքը շողում էր, երբ հայտարարվեց, որ մշակութային մայրաքաղաք ենք: Եվ ողջ քաղաքն առանձնակի էր շողում, երբ հայտարարվեց, որ Մշակույթի ու Սպորտի նախարարությունները գալու են մեր քաղաք, չեկան:
Տարիներ ի վեր Գյումրու բնակարանաշինությունը դարձել էր ապտակ գյումրեցու համար և ամեն տարի (հատկապես Նոր Տարիներին) ապտակում էր նեղության մեջ ապրող քաղաքացուն:
Հասարակական կարծիքն ապրեցնողի փոխարեն դարձել էր խարազան, ու դեռ մինչև հիմա կարելի է հանդիպել հրապարակումների (անցյալ տարի այդպիսիք շատ էին, էս տարի էլ կան)։

....Եվ այս ժողովրդին ու այս քաղաքացուն որևէ մտքով, գաղափարով, բացի իր քաղաքի նորոգմանն ու ապրելուն ուղղված քայլերից, չես ներգրավվի գործընթացի մեջ:
Գյումրին ինքն իրեն սկսեց ոտքի կանգնել: Գյումրին ունեցավ իրեն սիրող զավակներ, որոնք կարողացան ներգրավվել ու քայլ քայլ, կոպեկ կոպեկ վեր հանել քաղաքը:
Գյումրին ոտքի կանգնեց, երբ ապտակեցին հունվարին ու մի տուն բնավեր արեցին (թեպետ հետո-ներն արտաքին միջամտությամբ աղավաղվեցին, բայց ամեն դեպքում գյումրեցին ցույց տվեց աշխարհին, որ ինքը տեր է իր ամեն մի քաղաքացուն:

Ամփոփում. եթե Գյումրին վերականգնվեր մի տասը, տասնհինգ տարի առաջ, ապա մենք էսօր կունենայինք Երևանին ուսը դեմ տված, երկրի ցավերին նեցուկ ու որակապես այլ մի Հայաստան:
Այնպես որ... Պետք չէ զարմանալ ու հանկարծակի գալ այսօրվա հետընտրական իրականությունից, և առավել ևս պետք չէ փնտրել մեղավորներ ինչ-որ թիմային կամ ընդդիմադիր հարթություններում:
Իսկ հիմա ուղղակի պետք չէ խանգարել մեզ, և մեր քաղաքը կշարունակի ծաղկել և ժամանակ հետո կդառնա հիշատակված ուսն ու նեցուկը երկրին ու ձեզ բոլորիդ։

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=446065888912583&id=100005275262344&pnref=story
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել