1. Ծախվող կամ անինքնասեր ազգեր չեն լինում. լինում են հասարակություններ, որոնք մի շարք գործոնների առկայության բերումով չեն կարողանում վերահսկել իշխանությանը:
2. Ընտրություններ կեղծել չցանկացող իշխանություններ չեն լինում. լինում են իշխանություններ, որոնք կարողանում են դրանք կեղծել, և իշխանություններ, որոնք չեն կարողանում դա անել:
3. Ցասումը, հիասթափությունը, ջղայնությունը, քֆրտոցը, թրոլինգը ոչինչ չեն փոխում, եթե դրանց հիմքի վրա առաջ չի գալիս այլընտրանքային համակարգ:
4. Ընտրատեղամասում իրավագիտակից դիտորդի, վստահված անձի, լրագրողի ներկայությունը շատ բաներ է փոխում, ու դա ապացուցվեց երեկ: Սա, երևի, երեկվա ամենահուսադրող պահն էր, ու դրական տեղաշարժն այստեղ ակնհայտ ա:

Հետևություն և առաջարկ` պահեք ձեր ջղայնությունը, «ծախված ազգ ա», «Սերժիկ, գետինը մտնես», «turkne isxum azgis vra» եզրույթները հանեք ձեր լեքսիկոնից, ինքնակազմակերպվեք, խոսեք ձեր ընկերների, բարեկամների, հարևանների հետ, ուսումնասիրեք ընտրական օրենսգիրքն ու ձեզ նախապատրաստեք այն մտքին, որ մյուս ընտրություններին վստահված անձ կամ դիտորդ եք լինելու:
Չվախենաք, ու լավ ա լինելու!
‪#‎ՀենցՍենց‬

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել