Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնական այցով մեկնելու է Չինաստան։ Այդ մասին նշված է Չինաստանի ԱԳՆ կայքում։Ալիևի չինական այցի մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ խոսնակ Լու Կանը:
«Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հրավերով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դեկտեմբերի 8-11-ը պաշտոնական այցով կլինի Չինաստանում»,- ասել է նա։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ալիևը Չինաստանում քննարկելու է այդ երկրից դեպի Եվրոպա բեռնափոխադրումների հարցը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



