Տիմատին և L`ONE-ը երեկ պայթեցրին Մարզահամերգային համալիրը, որտեղ հավաքվել էին նրանց մի քանի հազար երկրպագուները։ Ռեփերների համերգը մեծ աժիոտաժ էր առաջացրել երկրպագուների շրջանում. Երևանում վաղուց այսպիսի էներգետիկայով համերգ չէր եղել։ BlogNews-ը ներկա է եղել համերգին և իր ընթերցողներին է ներկայացնում հետաքրքիր պահերը:)

Մինչ տղաների բեմ բարձրանալը ներկաների համար մոտ 2 ժամ նվագեց DJ Smoke-ը։ Թեև համերգը սկսվեց ավելի քան 2.5 ժամ ուշացումով, երկրպագուներն անսահման ուրախ էին սիրելի ռեփերներին Երևանում տեսնելու կապակցությամբ։
«Ստացվում է՝ Քանյե Ուեսթից հետո ես երկրորդ ռեփերն եմ, ով ելույթ է ունենում Հայաստանում:)»,- ասաց L`ONE-ը, ապա հավելեց, որ Երևանում շատ լավ է։ Նա ներկաներից խոստում կորզեց, որ Երևան իր հաջորդ այցի ժամանակ նույն կազմով կրկին հավաքվելու են:

Տիմատին էլ շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, ապա ցանկություն հայտնեց մնալ Երևանում։) Ռեփերը երգեց հայ ջենթլմենների, ապա՝ կանանց համար։) «էլ ի՞նչ ջենթլմեն առանց կնոջ։ Այստեղ այնքան գեղեցիկ աղջիկներ են հավաքվել։ Երևի ես մնամ:) Միգուցե ինչ-որ մեկն ինձ ընդունի՞:)»,- ասաց նա։
Տիմատին նկարվել է հայ երկրպագուների հետ, ապա նկարը տեղադրել է իր պաշտոնական էջում, շնորհակալություն հայտնել երկրպագուներին և ասել՝ մինչ հանդիպում։

Ռեփերը նաև տեսանյութ նկարահանեց՝ ուղղված լոսանջելեսաբնակ հայ ընկերներին՝ Ջեք և Ջորջ Քեշիշյաններին։ «Իմ ընկերոջ հարսանիքն է շուտով, ուզում եմ բոլորիդ հետ շնորհավորել իրենց՝ «Happy wedding day from Yerevan»,- ասաց նա:
Ի դեպ, տղաները մի փոքր էլ հայերեն էին սովորել և հայերենով ողջունեցին հայաստանցի երկրպագուներին։














Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



