Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է. 
Դեկտեմբերի 19-ին` ժամը 17.30-ի դրությամբ, hանրապետության որոշ շրջաններում՝ Սեւանում, Դիլիջանում, Հրազդանում, Ապարանում, Ջերմուկում և Սարավանի լեռնանցքում, ձյուն է տեղում: 
Անվտանգ  երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին  իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:  Միջպետական  և  հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:  
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել