Քաղաքական ուժերը, հատկապես ընդդիմադիր դաշտից, պետք է լուրջ խորհեն իրենց ապագայի մասին, քանի որ այս միջոցառումը ֆիքսեց նրանց ահավոր, ծայրահեղ թուլությունն անգամ ընտրատեղամասերում ոչ միայն գրագետ վերահսկողություն սահմանելու, այլ նաև ներկայացված լինելու տեսանկյունից: Մոտ 170 տեղեմասային հանձնաժողովների անդամների տեղերը թափուր էին: Կարծում եմ, որ այս տեղերը հենց ընդդիմությանն էին, որտեղ վերահսկողությունը լրիվ հանձնված էր իշխանության բարեկրթությանը, ում աստված այդ շնորհով օժտել է այնքան, որ էլ դու սուս...
Ընդդիմություն՝ համակարգային, հստակ տեսլականով և պոզիտիվ ծրագրով չկա: Մնացել են փլատակներ, որոնք եթե իրենց ներսում փոքր-ինչ չփոխեն, կամաց-կամաց մահանալու են:
Հանրաքվեն ֆիքսեց նաև դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազամակերպությունների բավականին լավ պատրաստվածությունը և ակտիվությունը: Քվեարկության վերահսկողության տեսանկյունից կարծես առաջին պլան էին մղվել դիտորդները, թեպետ այդ գործի ավանգարդում պետք է լինեին քաղաքական կուսակցությունները:
Հիմա իշխանության մասին: Մտայնությունը, որ այս հանրաքվեն էլ սղցրինք թեկուզ զոռբայությամբ, խախտումներով, համոզելով, վախեցնելով ու հետագայում էլ ամեն ինչ կանենք այնպես, ինչպես կուզենք, խաբկանք է: Իշխանության ներսում կամ չեն հասկանում, կամ հասկացողները լռում են, որ քաղաքական համակարգի ամլացման, ինչում իշխանությունը մեծ ներդրում ունի, ու այդ համակարգի նկատմամբ հասարակության մասսայական ալերգիան հեչ լավ բաների մասին չի վկայում:
Տոտալ անվստահության ու հիասթափության մթնոլորտը հղի է մեծ վտանգնրով: Արտագաղթ, հանրային տրամադրությունների անկում, ինչն իր հետ բերելու է անկման բոլո ոլորտներում: Բայց սա մի կողմ: Այս վիճակը՝ թվացյալ կայունությունը, որն իրականում լճացում է, առաջին հերթին հղի է պոռթկումով: Իսկ երբ դա տեղի ունենա, պարոնայք իշխանավորներ, այդ ալիքը չի խնայելու ոչ մեկին, սրվելու է ամեն ինչ՝ շատ հաճախ խառնելով թացը չորի հետ: Հատկապես, որ չկա ընդդիմություն, որը գոնե դրան համակարգված և քաղաքական բնույթ կտա:
Իշխանությունը կամ քաղաքական համակարգը չի կարողանալու դիմակայել այդ ալիքին, քանի որ հենց ընդդիմության բացակայության պատճառով իշխանության մեջ է տեղի ունենում ամենամեծ լճացումն ու իրար տակ փորոցին: Սկսվելու է առնետավազք, որը բնական է նման վիճակներում:
Գիտեք՝ ամենցավալին ո՞րն է, ոչ թե որ այդ ցասման զոհը դառնալու են իշխանությունն ու էլի շատերը, այլ այն, որ այդ այդ ցնցումները խարխլելու են պետության հիմքերը: Ու սա հատկապես ձեր շնորհիվ ու պատճառով:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arshaluys.mghdesyan/posts/10207172083093066?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել