Araratnews.am-ը գրում է.ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ամերիկյան ժողովրդին ուղղված իր ուղերձում Կալիֆոռնիայի Սան-Բերնարդինո քաղաքում օրերս տեղի ունեցած հրաձգությունն ահաբեկչական գործողություն է անվանել:
Նա նշել է, որ հետաքննությունը շարունակվում է: Այնուամենայնիվ, նախագահն ընդգծել է, որ չկան փաստեր, որոնք կվկայեն, որ հանցագործներն ուղղորդվել են արտասահմանյան ահաբեկչական խմբավորումների կողմից:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին Սաիդ Ռիզուան Ֆարուք և Թաշֆեն Մալիք անունով անձինք Սան-Բերնարդինո քաղաքում կրակ էին բացել սահմանափակ հնարավորություններով անձանց կենտրոնում, ինչի հետևանքով զոհվել է 14, վիրավորվել` 17 մարդ:
Նյութի աղբյուր՝ http://araratnews.am/obaman-san-bernardinoyi-hradzguthyunn-ahabekchuthyun-e-anvanel/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



