Երեկ տեղի ունեցավ հայկական երաժշտական հեռուստաալիքի՝ 2012-ի երկար սպասված մրցանակաբաշխությունը: Մրցանակների հանձնման արարողությանը հաջորդեցին հրավիրված երգիչ-երգչուհիների ելույթները, իսկ այնուհետև ակումբային ռիթմեր՝ DJ-ի մատուցմամբ: Մրցանակաբաշխության հեռուստատարբերակը հնարավորություն ունեք դիտելու դեկտեմբերի 31-ին ՝ ԱՇԽԱՐՀԻ ՎԵՐՋԻՑ 10 ՕՐ ՀԵՏՈ :)
ՙ«Տարվա լավագույն հիթ» անվանակարգում հաղթեց Էրիկը՝ «Անիրական» երգի համար: Քանի որ Էրիկը Հայաստանում չէր, նրա փոխարեն մրցանակը հանձնվեց Ռիչարդ Մադլենյանին, վերջինս խոստացավ մրցանակը պահել մինչև Էրիկի վերադարձը :)
Հաղթող կրկին երկու անվանակարգում՝ Էրիկ՝ այս անգամ «Տարվա լավագույն երգիչ»: Մրցանակը ստացավ Էրիկի բազմաթիվ երգերի հեղինակ Գայանե Ավետիսյանը: Ի դեպ, 2-րդ տարին անընդմեջ Էրիկը «Դար 21»-ի մրցանակաբաշխությանը ճանաչվում է «Լավագույն երգիչ»:)
«Տարվա լավագույն զուգերգ» անվանակարգում հաղթեցին Հասմիկ Կարապետյանն ու Դեր Հովան՝ «Անհնարը» զուգերգի համար: :)
Հաղթանակ միանգամից 2 անվանակարգում «Տարվա լավագույն կատարում»՝ «Աշխարհումս իմն դուն իս» երգի համար և «Տարվա լավագույն խումբ՚»՝ ռեինկարնացիա :)
«Հանդիսատեսի համակրանք»՝ այս անվանակարգում քվեարկության հնարավորություն ունեցել եք միայն դուք՝ հեռուստադիտողներդ: Այցելելով «Դար 21»-ի պաշտոնական կայք՝ www.dar21.tv, դուք հնարավորություն եք ունեցել ընտրելու ձեզ համար լավագույնին: Ահա նա՝ Միհրան Ծառուկյան :)
«Տարվա լավագույն երգչուհի» և «Տարվա լավագույն տեսահոլովակ» անվանակարգերում հաղթեց Լիլիթ Հովհաննիսյանը: Վերջին անվանակարգում երչուհին հաղթեց «Թե աղջիկ լինեիր» տեսահոլովակի համար, որի ռեժիսորն Արեն Բայադյանն է: :)
Նյութի աղբյուր՝ http://www.glancejournal.com/2012/12/21-2012.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել