Օքլահոմայի ոստիկանության սպա Կայլ Կանանին հայտնել են, որ մայրուղու վրա ավանակ է թափառում: Ոստիկանն անմիջապես մեկնել է «դեպքի վայր»:
Ծառայողական ավտոմեքենայով նա տեղափոխել է ավանակին անվտանգ վայր: Կենդանին այնքան շնորհակալ է մնացել իր փրկիչին, որ հետևի նստատեղին մեծ «նվեր» է թողել նրա համար:
«Հավանաբար, առավոտյան նա լավ էր նախաճաշել: Նա անակնկալ էր պատրաստել ինձ համար»,- կատակելով ասել է ոստիկանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել





