Քվեարկության ամենատհաճ մոմենտներից մեկն էլ այն է, որ տեսնում ես, թե ինչպես են հասարակությանը ինֆորմացիա տվող լրագրողներն ու դիտորդները վերածվում սովորական քարոզիչների ու պրոպագանդան միացնում։ Շատերը լրագրողի բեյջը շփոթում են կարգադրիչի իրավունքի հետ, գնում տեղամաս ու սկսում պահանջներ ներկայացնել հանձնաժողովի անդամներին, վստահված անձանց ու քաղաքացիներին։ Ոչ մեկ չի ուզում իր գործառույթների շրջանակում մնալ։ Տհաճ ա շատ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել