Henaran.am-ը գրում է.
ՀՀ ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար, ոստիկանության փոխգնդապետ Մերուժան Հակոբյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ մինչև հանրաքվե ԶԼՄ-ների 25 հրապարակումների հիման վրա ուսումնասիրություն են կատարել, որոնցից 7-ը վերաբերել են ընտրակաշառքի բաժանման դեպքերին: Այս պահին 17 դեպքով կատարվում է քննություն, 3 դեպքի վերաբերյալ գործերը ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու, մեկն էլ` Սյունիքի քննչական վարչություն:
Հանրաքվեի մեկնարկից մինչև 11:00-ը գրանցված խախտման վերաբերյալ ահազանգից 27 ոստիկանությունը վերցրել է լրատվամիջողներից: Ըստ Հակոբյանի` այս պահին դրանք ուսումնասիրվում են, 4 ահազանգ էլ ստացել են թեժ գծով: Հակոբյանի խոսքով` ընդհանուր թվով 31 ահազանգերից 4-ը վերաբերում են ընտրատեղամասերում լրագրողի, 4-ը` դիտորդի աշխատանքի խոչընդոտելուն, իսկ 3-ը` ընտակաշառք բաժանելու դեպքին:
Նյութի աղբյուր՝ http://henaran.am/160488.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել