Քվեարկության գործընթացին հետևող սիրելի հայրենակիցներ, հատկապես՝ «Ոչ»-ի ճակատից և անկախ դիտորդական ֆրոնտից,
հաշմանդամների համար թեքահարթակի բացակայությունն ընտրախախտում է բացառապես այն դեպքում, երբ ընտրողը հաշմանդամ է և թեքահարթակի բացակայության պատճառով չի կարողացել իրացնել իր սահմանադրական իրավունքը:
Եթե դիցուք, Գղեարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղում անվասայլակով որևէ հաշմանդամ չկա, ուրեմն Ծովագյուղում թեքահարթակի բացակայությունը ընտրախախտում որակելն առնվազն էներգիայի վատնում է:
Տպավորություն մի ստեղծեք, որ ձեր նպատակն աղմուկ հանելն է, եթե կարող եք՝ կենտրոնացեք, լավագույնս վերահսկեք քվեարկության ընթացքը, և օբյեկտիվ տեղեկություններ հավաքեք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել