Ընտրակաշա՜ռք. բազում դժբախտությունների պատճառ:
5000, 10.000 վերցնում ենք, ընտրում, հետո բողոքում:
Լավ, մի՞թե մենք միշտ ենք վերցրել այս ընտրակաշառքները, թե՞ եղել է ժամանակ,որ ընտրակաշառք վերցնելը խայտառակություն է համարվել:
Այո, բարեբախտաբար կամ դժբախտաբար եղել է:
Հին ծանոթներից մեկը ընտրությունների ժամանակ իրենց գյուղից էր պատմում:Ասում է, ժամանակին, երբ ինչ-որ մեկը գյուղում փորձում էր կաշառք բաժանել, ծերերըհարձակվում էին վրան.
-Այ տղա, մեր գյուղում ոչ մեկ կաշառք չի վերցնում, ռադ եղիր:
Երիտասարդներն էլ գյուղից վռնդում էին բաժանողին: Ո՛չ մեկ չէր համարձակվի 5000դրամ վերցնել, ո՛չ մեկ չէր համարձակվի երկրորդ անգամ փորձել բաժանել տվյալգյուղում: Կարճ ասած կաշառք վերցնելը ամոթ էր, խայտառակություն,  «լավտղաները» կաշառք չէին վերցնում:
Անցավ ժամանակ, փոխվեցին չափանիշները, փոխվեցին մարդիկ: Նախկինթանկագին և  բարի սովորույթները վերացան, բացասական երևույթները դարձանդրական: Ո՞րն է պատճառը: Գլոբալիզացիա՞ն է խնդիրը, թե սոցիալական ենխնդիրենրը:
Հին ծանոթս շարունակում է: Ասում է, որ հաջորդ ընտրություններին, այդ նույնծերերը 5000 ստանալու համար հերթ էին կանգնում, նախկինում կաշառք բաժանողինգյուղից վռնդող երիտասարդները իրենք էին կազմակերպում այդ ամենը,ցուցակագրելը, բաժանելը, ընտրության տանելը: Արդեն ընտրակաշառք վերցնելըամոթ չէր, հարգի էր, նորմալ էր, «լավ տղերքն» էլ վերցնում էին կաշառք...
Ահա այսպես է փոխվում բարոյականության նորմերը: Նախկին վատը նորմալ էդառնում, հետո սկսում է լավ դառնալ և հակառակը:
Հիմա մտածում եմ. կարո՞ղ է մի քանի տարի հետո՝ հաջորդ ընտրություններին,այնպես ստացվի, որ ընտրակաշառքի ստատուսը այնքան բարձրանա, որ սկսեն այդ5000 դրամները տալ միայն հարգարժան մարդկանց, միայն «լավ տղաներին»...

Մե՞նք ենք բարոյապես անկում ապրել, թե՞ արժեքներն են փոխվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել