1205-stab-victum-miami-herald-instagram-5ԱՄՆ-ի Մայամի քաղաքում Art Basel ժամանակակից արվեստի` նկարչուհի Նաոմի Ֆիշերի ցուցահանդեսի ժամանակ այցելուներից մեկը դանակահարել է կնոջը, հաղորդում է TMZ-ը:
Նշվում է, որ ցուցահանդեսի այցելուները միջադեպը համարել են ներկայացման մի մաս: Նույնիսկ այն բանից հետո, երբ դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը, շատերը չէին հավատում, որ դանակահարությունն իրական էր:
Ոստիկանությունում հայտնել eն, որ կասկածյալը ձերբակալված է:
Կնոջ ստացած վերքերն աննշան են, և նրա կյանքին ոչինչ չի սպառնում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել