Զինվորի կորուստը, անկախ նրանից թե մեկ օր էր մնացել ծառայության ավարտին թե մեկ տարի անտանելի ցավալի է, նման «հավելումներով» մի փորձեք այն ավելի ողբալի դարձնել, դրանով դուք հենց այդ զինվորի հիշատակն եք անարգում... Նախ դեպքի հաջորդ օրը իրոք այդ զինվորի ծառայության մեկնելու ամսաթիվն էր, բայց դա չի նշանակում որ նրա զորացրվելու օրն էր: Նա կարող էր զորացրվել մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում` ցանկացած օր: Նրա դիրք բարձրանալու հերթափոխը կարող է համընկած լինել նրա ծառայությունից ազատվելու օրերի հետ և որպես կանոն զինվորները իրենք են դիմում որպեսզի վերջին օրերը անցկացնեն իրենց մարտական ընկերների հետ հենց պոստերում, միշտ էլ լավ տղերքը` բառիս բուն իմաստով լավ տղաները, ոչ թե չինծու «լավ տղերքը» գերադասում են պոստերից զորացրվելը, այսինքն մինչև վերջին օրերն էլ իրենց մարտական ընկերների հետ լինել իրենց համար երկրորդ տուն ու ընտանիք դարձած դիրքում ընկերների հետ: Նույնիսկ զորացրված տղերքից շատերն են հաճախ վերադառնում և թույլատրություն հարցնում հրամանատարներից այցելել ու մի քանի օր մնալ իրենց սիրելի ընկերների հետ պոստում` ինչը որպես կանոն չի թույլատրվում: Միայն իսկապես ծառայած տղերքը կհասկանան ասածս իսկ «դիվանագետ-ռազմագետները» իհարկե նման առիթ են սպասում շահարկելու: Ոչ մեկ չէր կարող կռահել որ հենց այդ օրը հենց այդ դիրքում կլինի նման դիվերսիոն հարձակում, և մենք զոհ կունենանք, եթե այդ քաջ հայորդու փոխարեն լիներ նրան արդեն փոխարինելու բարձրացած 6 ամսվա ծառայողը արդյո՞ք դա պակաս ցավալի էր լինելու: Ուղղակի նողկալի է նման «դիշովի» շահարկումները և լրատվականների և սաքունցների կողմից, ուղղակի նողկալի: Շատ դեպքում զոհված հայորդու ծնողները ավելի պատվով են իրենց որդու մահը տանում քան այդ առիթավորված պանիկյոռները, ովքեր իրականում ոչ թե ցավում են այլ ուրախանում նման դեպքերից քանզի իրենց նողկալի գոյության մասին հիշեցնելու առիթ են տեսնում դրա մեջ: Աստված մեր սիրելի որդու պայծառ հոգին լուսավորի և թող ների մեզ հենց ինքը զինվորը որ իր հերոսական քաջարի դրսևորումը շահարկվում է անարժանների կողմից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել