Replik.am-ը գրում է.
Հնդկաստանում կապիկները քարկոծել և սպանել են Մուննա Միրշա անունով հոգևորականին, երբ վերջինս զբաղված է եղել կենցաղային գործերով: Ծանր վնասվածք ստացած հոգևորականին տեղափոխել են հիվանդանոց, սակայն կյանքը փրկել չի հաջողվել:
Հնդկական իշխանությունները հայտնում են, որ սա առաջին դեպքը չէ և միայն վերջին շրջանում երեք մարդ է դարձել կապիկների զոհ:
Հարկ է նշել, որ կապիկները ոչ միայն հարձակվում են մարդկանց վրա, այլ նաև գողություն են անում` հիմնականում իրենց զոհը դարձնելով կանանց և երեխաներին, ինչով պայմանավորված էլ տեղի իշխանությունները որոշել են սկսել վնասազերծել կենդանիներին:
Նյութի աղբյուր՝ http://www.replik.am/arm/index.php?id=81000
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել