Inchuzem.am-ը գրում է.
Իհարկե գոյություն չունի ճիշտ և սխալ դիմահարդարում անելու միջոց, որովհետև մեզանից յուրաքանչյուրը յուրովի է անում դա։ Մենք հավաքել ենք թոփ 10 ամենավատ սխալները, ինչի պատճառով դիմահարդարումդ չի աշխատում ամբողջ ուժով։
Եթե Դու մեր խորհուրդներին հետևես, քո դիմահարդարումը բնական տեսք կունենա և ավելի երկար կտևի։
1. Չես խոնավեցնում մաշկդ դիմահարդարումից առաջ
Դու կզարմանաս, բայց թեթև խոնավեցնող քսուքը կարող է փոխել դիմահարմանդ տեսքը։ Դիմահարդարվելուց առաջ պետք չէ դեմքը դիմափոշիով թարմացնել, այլ պետք է սկսել խոնավեցնող միջոցից։ Թողեք այն երկու րոպեով, հետո անցեք գործի։
2. Մոռանում ես շուրթերի բալզամի մասին
Գիտե՞ս, թե ինչ պետք է անես դիմահարդարման սկզբում։ Պետք է շուրթերիդ բալզամ քսես։ Դա կօգնի շուրթերին ավելի լավ տեսք հաղորդել, իսկ շրթներկդ էլ հետո իդեալական տեսք կունենա։
3. Տոնային քսուք ես քսում ամբողջ դեմքիդ
Տոնային քսուքը դիմակ չէ, որը պետք է ամբողջ դեմքով տարածել։ Հավատա, դա երբեք բնական տեսք չի հաղորդի, այդ պատճառով վերջացրու «գաջելը» ինքդ քեզ, օգտագործիր թեթև տոնային քսուք և օգտագործիր միայն խնդիրով տեղերում։ Օրինակ քթի, ճակատի հատվածներում։
4. Սխալ ես օգտագործում քողարկիչը
Քողարկիչի օգտագործումը մի հսկայական գիտություն է, այսպիսով հետազոտիր այն, մինչև ինքդ անելը։ Առաջինը, որպեսզի քողարկիչը կնճիռների տեսք կհաղորդի, այս քսեք մատի ծայրի միջոցով։ Երբ ամենը պատրաստ կլինի, սպասիր կես րոպե, որպեսզի այն չորանա և անձեռոցիկով անցիր վրայով։ Երկրորդը, դու հավանաբար մոռանում ես ունքերի առջևի տարածքի մասին, հենց այնտեղ է թաքնված իսկական վտանգը։
5. Փորձում ես ընդգծել այտոսկրերը
Կարմրաներկը միայն նրա համար է , որպեսզի ընդգծեք այտերի փոսերը, և մի փորձիր ընդգծել այտոսկրերը դրանով։ Շատ աղջիկներ չգիտես ինչու մտածում են, որ սա գեղեցիկ է դիտվում։ Բայց ընդունիր, որ վարդագույն կարմրաներկը դժվար թե Քեզ գեղեցիկ դարձնի։ Եթե շատ ես ցանկանում ընդգծել այտոսկերդ, գնիր հատուկ շագանակագույն ենթագույնով մատիտ և հասիր ցանկալի արդյունքիդ։
6. Չես օգտագործում հիմք
Իզուր, շատ իզուր։ Հիմքը այնպիսի հրաշք բան է, որի շնորհիվ աչքերի դիմահարդարումը ամբողջ օր է տևում, անգամ եթե Դու ստեղծել ես այն ամենաթանկարժեք նյութերով, օգտագործիր հիմք։
7. Չես օգտագործում եզրագծային մատիտ շուրթերի համար
Մենք մեկ անգամ չէ, որ խոսել ենք այն բանի մասին, որ շուրթերի մատիտը չպետք է շրթներկից մուգ լինի։ Ի երջանկություն, աղջիկների, մեծամասնությունը դադարեցին ավելի մուգ եզրագծային մատիտ օգտագործել, բայց նրանցից շատերն էլ ընդհանրապես հրաժարվեցին մատիտից։ Բայց հենց այդ է օգնում շրթներկին չհոսել։ Խնդիրը հեշտ է լուծվում։ Գնում եք ընդհամենը մեկ բաց գույնի եզրագծային շրթներկ և օգտագործում ցանկացած շրթներկերի հետ։
8. ԴԻմափոշի ես օգտագործում
Դիմափոշին անփոխարիների բան է, բայց բավականին բարդ է նաև։ Դիմափոշին, ինչպես տոնային քսուքը չեն օգտագործում ամբողջ դեմքի շրջանում։ Թեթև դիմափոշի քսեք քթի հատվածում և խուսափեք այտերի հատվածում այն քսելուց։
9. Սիրում ես բաց ստվերաներկեր
Բաց ստվերաներկերը վտանգավոր են։ Սրանք համարյա միշտ փոքրեցնում են աչքերը։ Չարժե աչքերը ընդգծել վարդագույն ստվերաներկերով, որովհետև աչքերը արտահայտիչ տեսք չեն ունենա։
10. Նկարում ես չափազանց մուգ հոնքեր
Վառ և լայն հոնքերը նորաձև են և դա չի էլ քննարկվում, բայց որոշ աղջիկներ, գեղեցկության հետևից վազելով անցնում են չափերը։ Պետք չէ հոնքերը մգեցնել, հավատա, դա շատ տգեղ տեսք է տալիս։ Ավելի լավ է հատուկ հոնքերի համար նախատեսված մատիտ օգտագործիր։ Դա ավելիի բնական կլինի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: