Իրանը պատրաստ է Թուրքիայի կառավարությանը տրամադրել Թուրքիայում «Իսլամական պետության» կողմից իրականացվող նավթի առևտրի մասին իր տվյալները:
Ինչպես փոխանցում «ԻՐՆԱ» իրանական լրատվական գործակալությունը` այս մասին հայտարարել է Իրանի Որոշումներ կայացնելու նպատակահարմարության խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզաին:
«Եթե Թուրքիայի կառավարությունը տեղեկացված չէ երկրում ԻՊ-ի նավթի առևտրի մասին, ապա մենք պատրաստ ենք տեղեկություն տրամադրել»,- ասել է Ռեզաին Սիրիայում հակամարտության հետևանքով տուժածներին այցելության ժամանակ:
Նրա խոսքով` իրանական կողմը տեսանյութով և լուսանկարներով ֆիքսել է Սիրիայի բոլոր ուղիները, որոնցով անցնում են ԻՊ-ի նավթը Թուրքիա հասցնող բեռնատարները: Նա ընդգծել է, որ այդ ապացույցները կարող են հրապարակվել նաև ԶԼՄ-ներում:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2015/12/04/iran-isis/1864936
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



