Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ մեր երկրագնդի վրա կան շատ ժամային գոտիներ, որոնք որոշ տեղերով անցնում են բավականին պայմանականորեն և զավեշտալի: Ահա մի քանի հետաքրքիր փաստեր այդ կապակցությամբ...
Փաստ 1. Կյանք առանց ներկայի
Որտեղ. ամսաթվերի փոփոխման գիծ (ԱՓԳ)
Այս պայմանական գիծն անցնում է Խաղաղ օվկիանոսում` 180-րդ միջօրեականով: Անցնելով ԱՓԳ-ն արևմուտքից արևելք` կարելի է վերադառնալ 24 ժամ հետ` դեպի «երեկ», իսկ շարժվելով հակառակ ուղղությամբ` կարելի է անցնել դեպի «վաղը»: «Ներկան» այստեղ ավելի վաղանցիկ է, քան Երկրագնդի որևէ այլ վայրում:
Փաստ 2. Մայրամուտն այստեղ կեսգիշերին է:
Որտեղ. Չինաստան
Չինաստանն աշխարհի ամենաերկար երկրներից մեկն է` 5.700կմ արևելքից արևմուտք: Մինչև 1949թ. հեղափոխությունը երկիրը բաժանված էր 5 ժամային գոտիների:
Սակայն Մեծն Առաջնորդը որոշեց, որ դրանից անջատողականության հոտ է գալիս և մտցրեց ողջ հսկայական պետությունում միասնական ժամանակ` Պեկինյանը: Այդ պատճառով օրինակ Տիբեթում մայրամուտները «ուշանում» են 5 ժամով. արևը մայր է մտնում կեսգիշերին:
Փաստ 3. 3.5 ժամ երկարությամբ քայլ:
Որտեղ. Աֆղանա-չինական սահման
Հատելով այս սահմանը` ժամացույցի սլաքները պետք է առաջ տալ միանգամից 3.5 ժամով: Աշխարհում չկա այլևս նման վայր, որտեղ մեկ քայլն այդքան ժամանակ կտաներ:
Փաստ 4. Ոլորապտույտ ժամանակ:
Որտեղ. Հիմալայներ
Հիմալայան լեռնաշղթան իզուր չէ համարվում առեղծվածային վայր: Այս տեսակետի կողմնակից են ոչ միայն լուսավորված իմաստուններն ու փիլիսոփաները, այլև հասարակ աշխարհագրագետները: Հիմալայները հատում են տարբեր ժամային գոտիներով մի քանի երկիր: Արդյունքում ճանապարհորդը, որը որոշել է անցնել այդ լեռնաշղթայի ողջ 1.000 կմ-ը, ստիպված կլինի 6 անգամ տեղափոխել ժամացույցի սլաքները. հնդկա-նեպալյան սահմանին` 15 րոպե առաջ, նեպալա-հնդկականին` 15 րոպե հետ, հնդկա-չինականին` 2.5 ժամ առաջ, չին-բութանյանին` 2 ժամ հետ, բութանա-հնդկականին` ևս կես ժամ հետ, իսկ հնդկա-մյանմարյանին` մեկ ժամ առաջ:
Փաստ 5. Ծագող արևի երկիր:
Որտեղ. Հեռավոր Արևելք
Համարվում է, որ Երկրագնդի վրա արևածագն առաջինը դիմավորում են ճապոնացիները, հենց այդ պատճառով էլ Ճապոնիան անվանում են ծագող արևի երկիր: Եվ իզուր: Վլադիվոստոկ քաղաքում (ռուսական ծովեզերք) առավոտն, ըստ Գրինվիչի, վրա է հասնում 1 ժամ ավելի շուտ, քան Տոկիոյում:
Փաստ 6. Անգլիայից գլխիվայր:
Որտեղ. Հնդկաստան:
Հնդկաստանն իր համար ընտրել է Գրինվիչից 5.5 ժամ տարբերվող ժամային գոտի: Բրիտանացիները գիտեն՝ «եթե դու Անգլիայում ես, պտտիր ժամացույցը գլխիվայր և կտեսնես, թե ժամը քանիսն է Հնդկաստանում»:
Նյութի աղբյուրը
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/alvina.babayan/posts/3961410444450
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել