Past.am-ը գրում է.
Բոլորիս համար գաղտնիք չէ, որ դերասանուհի, հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանը դասվում է այն ամուսնալուծված հայ հայտնիների շարքերը, ովքեր միայնակ են մեծացնում են իրենց երեխաներին:
Past.am-ը ներկայացնում է որոշ մանրամասներ նրա ամուսնության, ամուսնալուծության և կյանքում ամենամեծ հրաշքի մասին:

Դերասանուհի, հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանը այսօր համարվում է այն հայ հայտնիներից, ովքեր կայացել ու ինքնահաստատվել են իրենց սեփական ուժերի ու ջանքերի միջոցով: Դերասանուհին ծնվելով ու մեծանալով փոքր ընտանիքում, միշտ երազել է մեծ ու համերաշխ ընտանիքի մասին: Սակայն բախտի անիվը այնպես չի պտտվել: Ինչպես ասում են կյանքը անկանկալներով լի է...:

Գայանեն ամուսնանում է ու ունենում մեկ զավակ: Սակայն կյանքը այնպես չի դասավորվում դերասանու համար, որ կարողանար իրականացնել իր մանկության երազանքը` «ունենալ մեծ ընտանիք...»: 

«Ինքս ընտանիքի միակ երեխան եմ ու միշտ քույր կամ եղբոր պակաս եմ զգացել, ինչը, կարծում եմ, ազդել է նաև բնավորությանս վրա: Հուսամ` դեռևս ընտանիք կկազմեմ ու էլի երեխաներ կունենամ, որովհետև դա իրոք մեծ շնորհ է»:

Գայանեի որդին` Ալեքսանդրը,  սովորել է Հակոբ Կոջոյանի անվան դպրոցում, շատ է սիրում նկարել, քանդակել, գրքեր կարդալ: Երեխային մեծացնելը, ինչ խոսք ունի իր դժվարությունները: Իր հարցազրույցների մեկի ժամանակ հաղորդավարուհին նշել է.

«Միայնակ, իհարկե, դժվար կլիներ, բայց ունեմ ընտանիք, որն ինձ շատ է օգնում: Մայրը տղայի համար շատ կարևոր անձ է, սակայն տղամարդու օրինակ ևս պետք է լինի. տղայիս այդ հարցում շատ է օգնում մեր ընտանիքի քավորը, ով նաև նրա քավորն է»:

Գայանե Ասլամազյանը` որդու հետ

Գայանե Ասլամազյանը` որդու հետ

Գայանե Ասլամազյանի որդին` Ալեքսանդրը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել