Ըստ հայերի պատկերացումների՝ մահացածների հոգիները ժամանակ առ ժամանակ գերեզմանից դուրս էին գալիս և տարբեր կերպարներ ընդունում: Այդ կերպարներից մեկին (անունը չեմ նշում) վերածվում էր այն մահացածի հոգին, որ թաղվել էր առանց եկեղեցական ծիսակատարության: Վերջինը, դուրս գալով գերեզմանից, վախեցնում էր մարդկանց, ովքեր կամ հիվանդանում էին, կամ տեղում մահանում:
Հետաքրքրական է, որ հայ Ժողովուրդը, 1700 տարի առաջ առաջինն ընդունելով քրիստոնեությունը, այնուամենայնիվ, այսօր նման մի ծիսակարգով քաղաքականորեն չի թաղում և տապանաքար չի դնում քաղաքականապես դիակ դարձածների և զրոյացածների վրա: Զրոների միությունը կարող է արժեք ստանալ միայն առաջնորդող միավորի դեպքում: Այդ կարգավիճակում տեսականորեն գուցե կարող էր լինել Ժիրայր Սեֆիլյանը, սակայն զրոներն առաջնորդելու, նորագործելու փոխարեն նա կախված մնաց հնօրյա հուշերից, տեղավորվեց զրոների միջանկյալ դիրքերում և ճաապարհ բռնեց դեպի անցյալ:

Այսօր սահմանադրական փոփոխությունները դեռևս ապացուցում են մի բան, այն, որ դրա միջոցով վերարտադրվում են քաղաքականապես մեռյալ ընդդիմադիր գործիչները և դրանց հետ մեր տխուր անցյալը:
Վերջիններիս վերարտադրությանը բնավ դեմ չեմ, երբ դա տեղի է ունենում սեփական երբեմնի սխալների գիտակցումով, որով՝ ապագան նորովի կառուցելու տեսլականով, բայց դրա անընդհատ նույնությամբ կրկնվելը փաստում է, որ Ազգովին տեղապտույտի մեջ ենք, այսինքն` մտավորապես քարացած: Քարացած մտքի տեր թե՛ անհատին, թե՛ ժողովրդին հատուկ է անշարժունակությունը և մոտեցող վտանգին կուլ գնալու հակումը: Բայց ամեն հակվածություն ունի և իր հակառակ բևեռը, որտեղ եփվում են մտքերի հեղափոխությունը, վերանորոգումը և վերածնունդը:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vruyr.arcruni/posts/736286693168793
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել